ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Ինքնաբուխ» ցույցերից անտեղյակ իշխանությունը գնում է բանակցելու գազի գնի շուրջ

«Ինքնաբուխ» ցույցերից անտեղյակ իշխանությունը գնում է բանակցելու գազի գնի շուրջ
25.12.2018 | 00:42

Նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելուց հետո Էջմիածնում երկու օր կրքերը չէին հանդարտվում: Էջմիածինցիները փակել էին Երևան-Էջմիածին ավտոմայրուղին ու պահանջում էին չեղյալ համարել դատարանի որոշումը, Գրիգորյանին կրկին կալանքի տակ առնել ու նրան զրկել Արցախի Ազգային հերոսի կոչումից: Թե հավաքվածների պահանջը որքանով է արդարացի, այս պահին դժվար է գնահատական տալ, քանի որ իշխանափոխությունից հետո էյֆորիան շարունակում է իր գործն անել, և մարդիկ հաճախ չեն գիտակցում՝ ինչի դիմաց ինչ են պահանջում: Տարիներ ի վեր Գրիգորյանի հետ կողք կողքի ապրած տեղաբնակները ձայն-ծպտուն չեն հանել «ստրկական բարքերից», հարմարվել են, ապրել են՝ առօրյա հոգսերով, չեն բողոքել ոչնչից, բայց հիմա պահանջատիրոջ արթնացած ոգով որոշել են իրենց վրա առնել իրավական համակարգի ամբողջ բեռն ու պայման դնել մի իշխանության առջև, որին վստահել են։ Կասկածից վեր է, որ Նոր Հայաստանի լավ համոզել իմացող նոր կառավարիչները էջմիածինցիների կրքերը կհանդարտեցնեն, ու խնդիրը կփակվի, կգնա, փոխարենը հերթական անգամ կբախվենք «թավշյա հեղափոխությունից» հետո արված հերթական սրտաճմլիկ, բայց չհիմնավորված հայտարարությանը:


Էջմիածնին զուգահեռ ցույցեր էին ընթանում նաև Ստեփանակերտում: Արցախի մայրաքաղաքում հավաքվածները, սակայն, ոչ թե ընդդեմ, այլ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի էին հավաքվել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել վերջինիս: Տարօրինակ զուգադիպությամբ Քոչարյանի համար ցույց անողներն ակտիվացան այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանին Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը կարող է բարձրանալ: Կառավարությունը շտապեց հանդարտեցնել ժողովրդին՝ հայտարարելով, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս Մոսկվա է մեկնելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, ինչի ժամանակ, ենթադրվում է, պետք է քննարկվի նաև գազի սակագնի հարցը: ՌԴ նախագահը Փաշինյանին, հնարավոր է, բարդ երկընտրանքի առջև կանգնեցնի. գազի չփոփոխվող սակագին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դիմաց: Չի բացառվում նաև, որ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով փողոց դուրս եկածներն ու ազատություն վանկարկողներն ուղղորդված լինեն հենց իշխանությունների կողմից: Փաշինյանը, հնարավոր է, նախապատրաստվելով հավանական սցենարին ու երկրորդ նախագահին կրկին ազատ թողելու այլըտրանքին, մասնակցություն ունենա ստեփանակերտցիների՝ Քոչարյանին ազատություն շնորհելու համար կազմակերպված «ինքնաբուխ» հավաքին:


Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու լուրը հանրային բուռն քննարկումներից հեռու պահելու համար նոր իշխանություններն ընտրել էին հանրապետության թիվ մեկ տոնածառի լույսերը միացնելու ժամանանակահատվածը: Հետաքրքիր է` ռուսաստանյան այցի և դրան հաջորդող Քոչարյանի շուրջ սպասվող դեպքերի համար ինչ տեխնոլոգիա են բանեցնելու վերջիններս:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ